Լավագույն Հրապարակումներ

ՓՄՁ-ների ստեղծած համախառն ավելացված արժեքը | 2020-2024

2024թ-ին ՓՄՁ-ների կողմից ստեղծված համախառն ավելացված արժեքը կազմել է 3 միլիարդ 486 միլիոն դրամ, ինչը 17%-ով ավել է, քան նախորդ տարի։ ՓՄՁ-ները ապահովել են 2024թ-ին երկրում ստեղծված համախառն ներքին արդյունքի 34.3%-ը՝ նախորդ տարվա 31․6%-ի փոխարեն։

ՓՄՁ-ների քանակը ըստ չափերի և տնտեսական գործունեության տեսակի, 2024թ․

2024թ-ի վերջի դրությամբ ՀՀ-ում գործել են 114,506 գերփոքր, փոքր և միջին ձեռնարկություն (ՓՄՁ), ինչը 5%-ով կամ 5,075-ով ավել է, քան նախորդ տարի։ ՓՄՁ-ների 70%-ը գործունեություն են իրականացնում մեծածախ և մանրածախ առևտրի (48%), մշակող արդյունաբերության (12%) և տեղեկատվության և կապի (10%) ոլորտներում:

Մեկ միլիոն բնակչի հաշվով ակտիվ PMP հավաստագիր ունեցող մասնագետների թվով Հայաստանն առաջատար է ԱՊՀ-ում

2025թ․ Հայաստանում ակտիվ PMP հավաստագիր ունեցող մասնագետների թիվը կազմել է 164, ինչը 7%-ով ավել է 2024թ․ հոկտեմբերի համեմատ: Նշված երկրների շարքում տվյալ ցուցանիշով ամենամեծ աճն արձանագրել է Վրաստանը՝ 30%, ամենամեծ անկումը՝ Ռուսաստանը՝ 29%: Աճի տեմպով երկրորդ տեղում է Ադրբեջանը, երրորդ տեղում՝ Մոլդովան՝ համապատասխանաբար 24% և 19% ցուցանիշներով։

Ինչպես վերջին 10 տարում փոխվեցին ջուր խմելու սպառողական նախասիրությունները Հայաստանում

2017թ-ին աղբյուրի տարայավորված ջրի (ներառյալ բարձրորակ խմելու ջրի) սպառումը առաջին անգամ գերազանցել է տարայավորված հանքային ջրի սպառումը։ 2000-ականների սկզբին քչերը կպատկերացնեին, որ մի երկրում, որտեղ ամեն տան խոհանոցում կարելի է բացել ծորակը և ջուր խմել կամ քայլել փողոցում և օգտվել հազարավոր ցայտաբյուրներից[1] որևէ մեկից, կարելի է տարայավորված[2] աղբյուրի ջուր (ներառյալ բարձրորակ խմելու ջուր) վաճառել։ Սակայն […]

15.10.18
6 րոպե