Ներկայումս Հայաստանի էներգետիկայի ոլորտը մեծապես կախված է ներմուծվող էներգակիրներից, բայց առկա է նաև արևային էներգետիկայի զարգացման մեծ ներուժ։ Կառավարությունը արևային էներգետիկան դիտում է որպես էներգետիկ անկախության հասնելու կարևոր միջոց։ Կառավարությունը նախատեսում է մինչև 2030թ․-ը արևային էներգիայի արտադրության մասնաբաժինը ընդհանուրի մեջ հասցնել առնվազն 15%-ի՝ ներկայիս 5.7%-ի փոխարեն։ Էներգաարդյունավետությունը և էներգախնայողությունը հանդիսանում են ոլորտի հիմնական մարտահրավերներից։
Չնայած ջրային տնտեսության ոլորտում վերջին տասնամյակների ընթացքում իրականացվող ծրագրերին, այս բնագավառում Հայաստանը դեռևս ունի շատ անելիքներ։ Ոլորտում առկա հիմնական խնդիրներից են ջրային պաշարների արդյունավետ կառավարումը, ոռոգման համակարգում կորուստների բարձր մակարդակը և այլն։