Գնահատում և մշտադիտարկում
Գնահատում և մշտադիտարկում

Մենք օգնում ենք մեր հաճախորդներին բացահայտել սահմանված թիրախային ցուցանիշներից ընթացիկ ցուցանիշների շեղումները։ Համակարգված ձևով տվյալների և տեղեկությունների հավաքագրման, վերլուծության, ամփոփման միջոցով  մենք մեր հաճախորդներին տրամադրում ենք իրականացվող ծրագրերի ընթացքի և արդյունքների վերաբերյալ կարծիք և օգնում ենք հաջողությամբ կառավարել այդ ծրագրերը։ Մշտադիտարկումից բացի մենք նաև իրականացնում ենք ծրագրերի գնահատում, ինչը իրենից ներկայացնում է տրված ծրագրի համապատասխանության, արդյունավետության, կայունության, ազդեցության գնահատում։

Սոցիալ-տնտեսական հետազոտություն

Մենք օգնում ենք մեր հաճախորդներին հասկանալու երկրի ընթացիկ սոցիալ-տնտեսական վիճակը և զարգացման միտումները։ Հետազոտության մեր գործիքակազմը բավականին հարուստ է, մենք հավաքում են ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային տեղեկատվություն, համադրում ենք որակական և քանական մեթոդները, կիրառում ենք այնպիսի գործիքներ ինչպիսին է PESTEL վերլուծությունը և այլն։

Արժեշղթայի և ոլորտային վերլուծություն

Մենք օգնում ենք մեր հաճախորդներին հասկանալ, թե ինչպես են իրենց բիզնեսները ստեղծում արժեք, ինչպես կարելի է բարելավել բիզնես գործառնությունները, նվազեցնել ծախսերն ու ռիսկերը: Որակական և քանակական գործիքների միջոցով մենք գնահատում ենք ներկա իրավիճակը, բացահայտում ենք արժեքի ստեղծման շարժիչ ուժերը և ընդհանուր արժեքի ստեղծմանը դրանցից յուրաքանչյուրի նպաստման չափը, ինչպես նաև տրամադրում ենք խորհրդատվություն այն մասին թե ինչպես կրճատել ծախսերը և ռիսկերը և բարելավել գործառնությունների արդյունավետությունը։ Մենք նաև օգնում ենք մեր հաճախորդներին գնահատել առանձին ոլորտների ներկա տնտեսական և ֆինանսական վիճակը և հեռանկարները: Առաջնային և երկրորդային տվյալների ուսումնասիրության միջոցով մենք տրամադրում ենք համապարփակ զեկույցներ  առանձին ոլորտների ապագա միտումների, ներդրումային հնարավորությունների, զարգացման հնարավորությունների և այլ հարցերի շուրջ:

Շուկայի հետազոտություն

Մենք օգնում ենք մեր հաճախորդներին հասկանալ, թե ինչպես է գործում շուկան, բացահայտել շուկայի նոր հնարավորությունները և/կամ մշտադիտարկել շուկայի զարգացումները և միտումները: Կիրառելով տվյալների վերլուծության և վիզուալիզացիայի լայն գործիքակազմ, ինչպես նաև օգտվելով հարուստ տվյալների բազաներից՝ մենք տրամադրում ենք շուկայի մանրակրկիտ և օբյեկտիվ ուսումնասիրություններ տարբեր ոլորտներում: Մեր ուսումնասիրությունները հիմնված են հարցումների, պաշտոնական տվյալների,  փորձագիտական կարծիքների, փորձագետների հետ խորքային հարցազրույցների, ընկերության ներքին տվյալների բազաների և այլ աղբյուրներից ստացված տվյալների վրա։ Մենք տրամադրում ենք շուկայի հետազոտություն այն մասնավոր ընկերություններին, որոնք մտադիր են մտնել նոր շուկա կամ ընդլայնել իրենց ծավալած գործունեությունը, ինչպես նաև ամփոփ ուսումնասիրություններ շուկաների վերջին զարգացումների վերաբերյալ այն հաճախորդների համար, ովքեր ցանկանում են ընդհանուր պատկերացում ունենալ շուկաներում դիտվող միտումների վերաբերյալ։