Քաղաքականության վերլուծություն և մշակում
Քաղաքականության վերլուծություն և մշակում

Մենք օգնում ենք պետական կառավարման մարմիններին մշակել, տեղայնացնել և իրականացնել ծրագրեր, որոնք կբերեն ամենամեծ օգուտը։ Համակողմանի հետազոտության, տվյալների հավաքագրման և վերլուծության միջոցով մենք բացահայտում ենք քաղաքականության հնարավոր այլընտրանքները և օգնում ենք մեր հաճախորդներին դրանցից ընտրել այն, որը ունի ամենամեծ արդյունավետությունը, օգուտը և իրագործելիության աստիճանը։ Մենք օգնում ենք պետական մարմիններին մշակել և իրականացնել փաստահենք և նորարարական ծրագրեր, ինչպես նաև բարելավել ներդրվածները:

Հանրային կառավարում

Մենք օգնում ենք հանրային ոլորտի մեր հաճախորդներին բարելավել պետական համակարգի կառավարումը։ Մենք գնահատում ենք կառավարման համակարգը, ծանոթացնում ենք միջազգային լավագույն փորձին,  մշակում և բարեփոխում ենք հանրային ոլորտի ընթացակարգերը և առաջարկում ենք լուծումներ պետական հատվածի կառավարման լավագույն փորձի ներդրման վերաբերյալ։

Հանրային ֆինանսների կառավարում

Մենք աշխատում ենք պետական կառավարման մարմինների հետ՝ բարելավելու հանրային ֆինանսների կառավարման համակարգը և գործընթացը, մենք աջակցում ենք պետական մարմիններին պետական գնումների ընթացակարգերի և քաղաքականության զարգացման գործում, օգնում ենք կատարողականի հիմնական ցուցանիշների մշակման և չափման աշխատանքներում, ինչպես նաև առաջարկում ենք ուսուցում և աջակցություն բարեփոխումների տևական արդյունքներ ապահովելու համար։ Մենք տրամադրում ենք խորհրդատվություն թե ինչպես արդյունավետորեն տեղաբաշխել ռեսուրսները և օպտիմալացնել ծախսերը։