Մշակող արդյունաբերությունը հանդիսանում է Հայաստանի տնտեսության գլխավոր ճյուղերից մեկը։ Այն ապահովում է ՀՀ ՀՆԱ-ի 11%-ը (2023թ․), ամբողջ արդյունաբերական արտադրանքի 71%-ը (2023թ․) և զբաղվածության 10.1%-ը (2022թ․)։ Կառավարությունը նպատակ ունի բարձրացնել մշակող արդյունաբերության դերը՝ ՀՆԱ-ում դրա մասնաբաժինը դարձնելով 15%:
Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գլխավոր խնդրներից է արտաքին շուկաներում ազգային արտադրանքի ցածր մրցունակությունը, արդյունաբերական արտադրանքի բարդության ցածր մակարդակը, որակյալ մարդկային ռեսուրսների պակասը և այլն։