Չնայած վերջին տասնամյակների ընթացքում պետական համակարգի կայացման և զարգացման գործում իրականացված դրական փոփոխություններին, հանրային կառավարման ոլորտի բարեփոխումները հանդիսանում են Հայաստանի առանցքային խնդիրներից մեկը։ Հանրային կառավարման ցածր արդյունավետությունը, ինստիտուցիոնալ ոչ բավարար կարողությունները, պետության կողմից մատուցվող ծառայությունների անբավարար որակը հանդիսանում են ոլորտի հիմնախնդիրներից միայն մի քանիսը։