2022թ նոյեմբերի վերջի դրությամբ ՀՀ պետական (գանձապետական) պարտատոմսերում կատարված ներդրումները կազմել են շուրջ 1.4 տրիլիոն դրամ, ինչը 20%-ով գերազանցում է տարեսկզբի ցուցանիշը:
Տարեսկզբի համեմատ կտրուկ աճել են պետական պարտատոմսերում առևտրային բանկերի կողմից ներդրումները (+390 մլրդ դրամ կամ շուրջ 2 անգամ)։ Բանկ չհամարվող ներդրողների կողմից կատարված ներդրումները աճել են 107.1 մլրդ դրամով կամ 40%-ով, այնինչ Կենտրոնական բանկի ու ոչ ռեզիդենտների կողմից կատարված ներդրումները նվազել են համապատասխանաբար՝ 57%-ով և 18%-ով:
Հարկ է նշել, որ Կենտրոնական բանկի պորտֆելի մեծամասնությունը իրենից ներկայացնում է ռեպո գործարքների շրջանակում ֆինանսական կազմակերպությունների կողմից Կենտրոնական բանկին վաճառված պետական պարտատոմսերը։ Կենտրոնական բանկի պորտֆելը՝ առանց ռեպո գործարքների, նվազել է շուրջ 900 մլն դրամով։