Հայաստանի ՕՈՒՆ կատարողականը 2022թ-ին
ՀՀ կառավարության 2021-2026թթ-ի ծրագրով թիրախավորվել է ՕՈՒՆ զուտ ներհոսք/ՀՆԱ ցուցանիշը մինչև 2026թ-ը հասցնել 6%-ի։ Շնորհիվ բարենպաստ արտաքին տնտեսական գործոնների՝ հաջողվել է առաջանցիկ տեմպերով բարելավել այս ցուցանիշը և զգալիորեն մոտենալ սահմանված թիրախին։ 2022թ-ին արձանագրվել է ՕՈՒՆ զուտ ներհոսքի ռեկորդ 2022թ-ին Հայաստանում ՕՈՒՆ-ի զուտ ներհոսքը (զուտ ֆինանսական պարտավորությունների ստանձնումը) աճել է 632 մլն ԱՄՆ դոլարով և կազմել […]
Ինչպես վերջին 10 տարում փոխվեցին ջուր խմելու սպառողական նախասիրությունները Հայաստանում
2017թ-ին աղբյուրի տարայավորված ջրի (ներառյալ բարձրորակ խմելու ջրի) սպառումը առաջին անգամ գերազանցել է տարայավորված հանքային ջրի սպառումը։ 2000-ականների սկզբին քչերը կպատկերացնեին, որ մի երկրում, որտեղ ամեն տան խոհանոցում կարելի է բացել ծորակը և ջուր խմել կամ քայլել փողոցում և օգտվել հազարավոր ցայտաբյուրներից[1] որևէ մեկից, կարելի է տարայավորված[2] աղբյուրի ջուր (ներառյալ բարձրորակ խմելու ջուր) վաճառել։ Սակայն […]
Ի՞նչ հեռանկարներ են բացվել հայաստանյան բիզնեսների համար ԵԱՏՄ-Իրան համաձայնագրի ստորագրման արդյունքում (Մաս 2)
Մեր նախորդ հրապարակման մեջ մենք անդրադարձել էինք ազատ առևտրի ձևավորմանն ուղղված ԵԱՏՄ-Իրան ժամանակավոր համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագրի) ընձեռած այն հնարավորություններին, որոնք վերաբերում էին հանքային և գազավորված ջրերի, քաղցրավենիքի և հրուշակեղենի արտադրություններին։ Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում է հայտնվել մեկ այլ գործունեության տեսակ՝ քիմիական նյութերի և արտադրատեսակների արտադրությունը, որով զբաղվող ձեռնարկությունները կարող են տեղաբաշխվել Մեղրու ԱՏԳ տարածքում, […]
Ի՞նչ հեռանկարներ են բացվել հայաստանյան բիզնեսների համար ԵԱՏՄ-Իրան համաձայնագրի ստորագրման արդյունքում (Մաս I)
2018թ-ի մայիսի 11-ին Աստանայում ստորագրվեց Ազատ առևտրի ձևավորմանն ուղղված ԵԱՏՄ-Իրան ժամանակավոր համաձայնագիրը։ Մենք, ելնելով Հայաստանի տնտեսության իրականությունից, որոշեցինք առանձնացնել տնտեսական գործունեության մի քանի տեսակներ (ըստ թողարկած ապրանքների), որոնց համար առավել գրավիչ կարող է լինել այս համաձայնագրով նախատեսված մաքսային արտոնությունները։ Հանքային և գազավորված ջրերի արտադրություն (ԱՏԳ ԱԱ 2201 10) 2017թ-ին «հանքային և գազավորված ջրեր» ապրանքային ենթադիրքի […]
Մարքեթինգային ինովացիաները Հայաստանում․ ինչքանո՞վ են ընկերությունները «ձեռքը պահում շուկայի զարկերակին»
Հայաստանում մարքեթինգային որևէ ինովացիա կիրառել են ընկերությունների միայն 5.1%-ը, այնինչ ԵՄ-ում այդ ցուցանիշը միջինում 22.8% է։ Համեմատության համար Չինաստանում այդ ցուցանիշը 25.8% է, Թուրքիայում` 42%, Շվեյցարիայում՝ 52.6%, իսկ Ռուսաստանում՝ ընդամենը 1.4%։ Անկախ գործունեության ոլորտից, շուկայից և նույնիսկ մրցակցության առանձնահատկություններից բոլոր ընկերությունների համար մարքեթինգային կարողությունների ձևավորումը և զարգացումը խիստ կարևոր է։ Անշուշտ, այս բիզնես ճշմարտությանը դժվար […]
Ի՞նչն է հայկական բիզնեսների ցածր մրցունակության պատճառը արտաքին շուկաներում
Վերջին տարիներին մենք ականատես եղանք ԵՄ-Ռուսաստան, Թուրքիա-Ռուսաստան «առևտրային պատերազմների», երբ որոշակի քաղաքական կամ ռազմական դրդապատճառներով պայմանավորված կողմերը միմյանց նկատմամբ կիրառում էին/են առանձին ապրանքատեսակների գծով ներմուծման/արտահանման արգելքներ, ինչը թերևս նպաստավոր պայմաններ էր ստեղծում հայաստանյան արտահանողների համար դեպի ՌԴ ապրանքներ արտահանելու համար (ինչքան էլ, որ ԵՄ և Թուրքիայի արտադրողները զարտուղի ճանապարհներ էին/են գտնում իրենց ապրանքները ՌԴ հասցնելու […]
Ալկոհոլը Հայաստանում․ ինչքա՞ն են ծախսում և ինչքա՞ն է սպառվում
Հայաստանում դժվար է պատկերացնել ամանորյա սեղանը առանց ալկոհոլային խմիչքների։ Այս տարվա մեր հրապարակումների շարքը որոշեցինք ամփոփել՝ հրապարակելով ակնարկ ՀՀ-ում ալկոհոլային խմիչքների մանրածախ առևտրաշրջանառության (պահանջարկի) վերաբերյալ, միաժամանակ զուգահեռներ տանելով նաև այլ երկրների հետ։ Մանրածախ առևտրաշրջանառությունը Համաձայն ՀՀ ԱՎԾ հրապարակած տվյալների և մեր գնահատումների 2012-2017թթ-ի ընթացքում ՀՀ-ում ալկոհոլային խմիչքների մանրածախ առևտրաշրջանառության միջին տարեկան ցուցանիշը կազմել է մոտ […]
Ի՞նչքան և ի՞նչական գարեջուր ենք խմում Հայաստանում
Այսօր դեկտեմբերի 22-ն, տարվա նախավերջին ուրբաթ օրը, և քանի որ շատերը այս տարի թերևս վերջին անգամ նախատոնական եռուզեռից առաջ շտապում են pub-եր և ռեստորաններ վայելելու գարեջուր, որոշել ենք հանրությանը ներկայացնել մի հատված մեր հետազոտությունից` գարեջրի շուկայի վերաբերյալ։ Արտադրությունը Համաձայն ՀՀ ՊԵԿ տվյալների 2017թ-ի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գարեջրի արտադրությամբ (որպես տնտեսական գործունեության հիմնական տեսակ) զբաղվել են […]