Տեղեկատվության և կապի ոլորտը հանդիսանում է Հայաստանի տնտեսության գերակա ոլորտներից մեկը։ Ըստ ծավալների այն հանդիսանում է ծառայությունների առաջատար ոլորտը, որը 2023թ-ին ապահովել է երկրում մատուցված ծառայությունների 21%-ը։ Ընդ որում վերջին տարիներին արագ տեմպերով զարգանում է հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը․ վերջին հինգ տարիների ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ծառայությունների ծավալը գրեթե քառապատկվել է։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ունի ինչպես մեծ ներուժ զարգացման համար, այնպես էլ մարտահրավերներ և խնդիրներ, որոնց թվում է որակյալ մասնագետների պակասը: