- 2023թ-ին 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել են 70 ՏՏ ընկերություններ, որոնք պետբյուջեի համար ապահովել են 75 մլրդ դրամի զուտ եկամուտ՝ 23 մլրդ դրամով կամ 44%-ով ավել, քան նախորդ տարի,
- 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված ՏՏ ընկերությունները միասին 2023թ-ին ապահովել են ՊԵԿ-ի կողմից վերահսկվող եկամուտների 3.9%-ը,
- 70 ՏՏ ընկերությունները միասին վճարել են 9.5 մլրդ դրամի շահութահարկ, որի 18%-ը կամ 1.7 մլրդ դրամը բաժին է ընկել Veeam Armenia ընկերությանը,
- 2023 թվականին ՏՏ ոլորտի 20 ամենախոշոր հարկատուներից հինգի դեպքում վճարած հարկերը նվազել են (Picsart, Energize Global Services, VMware, Quantori և DataArt), ընդ որում՝ Picsart-ի և Energize Global Services-ի դեպքում նվազումը հիմնականում պայմանավորված է եղել շահութահարկի և եկամտային հարկի, իսկ Quantori-ի դեպքում՝ եկամտային հարկի մասով վճարումների նվազմամբ։
Յուրաքանչյուր ընկերության գծով հարկերը հաշվարկվել են որպես պետբյուջե ընկերությունից վճարված ընդհանուր գումարների և ԱԱՀ, ակցիզային հարկի մասով միասնական հաշիվ վերադարձված գումարների տարբերություն։