Ֆինանսաբանկային ոլորտը Հայաստանի տնտեսության առավել զարգացած ոլորտերից մեկն է, որի դերը վերջին տասնամյակներում շարունակաբար մեծանում էր տնտեսության համար։ Ներկայում, ֆինանսական և ապահովագրական գործունեությունը ապահովում է ՀՀ ՀՆԱ-ի 7․4%-ը։ Ոլորտի հիմնական դերակատարները բանկերն են, ապահովագրական ընկերությունները ու վարկային կազմակերպությունները, մինչդեռ կապիտալի շուկան պասիվ է և սահմանափակ՝ թողարկումների փոքր ծավալով, գործիքների նեղ շրջանակով և երկրորդային շուկայի ցածր իրացվելիությամբ: