Բիզնես գործընթացների ինժեներինգ
Բիզնես գործընթացների ինժեներինգ

Մենք օգնում ենք մեր հաճախորդներին օպտիմալացնել իրենց առանցքային բիզնես գործընթացները և ավելի մեծ արժեք ստեղծել հաճախորդների համար։ Մենք վերլուծում ենք ընկերության բիզնես գործընթացները, բացահայտում ենք դրանց հետ կապված խնդիրները և առաջարկում ենք լուծումներ անարդյունավետ գործընթացների վերացման, արդյունավետության բարձրացման նպատակով առանցքային բիզնես գործընթացների վերակազմավորման վերաբերյալ։

Գնագոյացում

Մենք օգնում ենք մեր հաճախորդներին մշակել և իրականացնել հաջող գնային քաղաքականություն: Առաջադեմ գործիքների կիրառման միջոցով և բնագավառում մեր փորձի շնորհիվ մենք բացահայտում ենք գների փոփոխության նկատմամբ սպառողների զգայունությունը և օգնում ենք մեր հաճախորդներին սահմանել ապրանքի կամ ծառայության համար ամենաօպտիմալ գինը, որը կօգնի գրավել ավելի շատ սպառողներ և խթանել աճը։

Մարդիկ և կազմակերպչական արդյունավետություն

Մենք օգնում ենք մեր հաճախորդներին բարելավել կազմակերպչական արդյունավետությունը: Մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք տաղանդների արդյունավետ կառավարման և դրանց մեջ ուղղորդված ներդրումների իրականացման միջոցով ձեռնարկատիրական գործունեության բարելավմանը ուղղված լուծումներ։ Աշխատակիցների և կառավարիչների շրջանում հարցումների, որակական և քանակական այլ գործիքների միջոցով մենք գնահատում ենք ընկերության կատարողականը, բացահայտում ենք դրա շարժիչները ու դրա վրա բացասաբար ազդող գործոնները և տրամադրում ենք կազմակերպչական արդյունավետության բարելավման վերաբերյալ առաջարկություններ:

Աճի, մարքեթինգի և վաճառքների ռազմավարություն

Մենք օգնում ենք մասնավոր ընկերություններին լինել համոզված, որ իրենց ռազմավարությունները համահունչ են հաճախորդի արագ փոփոխվող կարիքներին, ակնկալիքներին և վարքագծին: Մենք օգնում ենք մասնավոր ընկերություններին ապահովել կայուն աճ, շահութաբեր կերպով մուտք գործել նոր շուկաներ, ավելացնել վաճառքի ծավալները և ավելի լավ հասկանալ իրենց հաճախորդներին: Որակական և քանակական գործիքների միջոցով մենք բացահայտում ենք կայուն աճի շարժիչ ուժերը և տալիս ենք առաջարկություններ, թե ինչպես ընդլայնել գործառնությունները և ավելացնել եկամուտը: