Չնայած վերջին տարիներին Հայաստանը առաջընթաց է գրանցել կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման ուղղությամբ, այնուամենայնիվ կանանց և տղամարդկանց միջև անհավասարությունը տարբեր բնագավառներում շարունակում է մնալ մտահոգիչ։ Մասնավորապես տնտեսական մասնակցության և հնարավորությունների հավասարության տեսանկյունից, ներառյալ աշխատուժում մասնակցության, վարձատրության և առաջխաղացման հավասարությունը, Հայաստանը դեռևս ունի շատ անելիքներ։ Ի թիվս այլ կարևոր հետևանքների սա դրսևորվում է նաև տնտեսության համար բաց թողնված հնարավորությունների մեջ, մասնավորապես ըստ գնահատականների գենդերային անհավասարության վերացման արդյունքում հնարավոր կլինի երկարաժամկետում Հայաստանի ՀՆԱ-ն ավելացնել 13-13.5%-ով։