Լոգիստիկա
Մենք օգնում ենք մեր հաճախորդներին՝

Այս ոլորտում իրագործվող ներդրումային ծրագրերի համար մշակել ֆինանսական մոդել, իրականացնել իրագործելիության ուսումնասիրություն, պատրաստել բիզնես պլան և ներգրավել ներդրումներ դրանց իրագործման համար։ Բացի այդ, վերլուծել առանձին ենթաոլորտներ/արժեշղթաներ/ծառայությունների շուկաներ։

Լոգիստիկ (փոխադրումներ և պահեստային տնտեսություն) գործունեությունը  Հայաստանի տնտեսության համար առանցքային նշանակություն ունի, դրան նպաստում է նաև բարենպաստ աշխարհագրական դիրքը, որի շնորհիվ Հայաստանը վերածվում է նաև տարանցիկ երկրի։

Թեև այս ոլորտի մասնաբաժինը տնտեսության կառուցվածքում դեռևս բավականին սահմանափակ է` շուրջ 3%, սակայն զարգացման բավականին արագ տեմպերի շնորհիվ դառնում է տնտեսության  «‎ծագող աստղերից»‎ մեկը։