Պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով ներդրումները տնտեսական զարգացման կարևոր գործոն են հանդիսանում մի շարք երկրներում՝ հատկապես զարգացող։ Որպես կանոն, այսպիսի ձևաչափով ներդրումները հիմնականում իրականացվում են ենթակառուցվածքային նախագծերում՝ ճանապարհաշինություն, էլեկտրակայանների և ջրամբարների կառուցում։
Հայաստանում պետություն-մասնավոր գործընկերության իրավաօրենսդրական հիմքերը ստեղծվել են համեմատաբար վերջերս՝ 2019թ-ին, և այս ուղղությամբ զարգացումները դեռ հեռու են բավարար լինելուց։