Հանքագործական արդյունաբերությունը մեծ կշիռ ունի Հայաստանի տնտեսության մեջ՝ արտահանումից ստացվող եկամուտների, օտարերկրյա ուղղակի ներդրումների, բարձր հարկային եկամուտների ապահովման շնորհիվ: Հանքարդյունաբերությունը Հայաստանի արտահանման կառուցվածքում ունեցած մասնաբաժնի մեծությամբ խոշոր ոլորտներից մեկն է․ երկրի ապրանքային արտահանման 10.5%-ը բաժին է ընկնում հանքահումքային արտադրանքին։ Հանքարդյունաբերությանը բաժին է հասնում երկրի արդյունաբերական արտադրանքի 17%-ը և ՀՆԱ-ի 2.9%-ը (2023թ․)։
Ոլորտին առնչվող հիմնախնդիրներից են հիմնական արտադրատեսակաների արժեշղթաների կարճ (թերզարգացած) լինելը, շրջակա միջավայրի աղտոտման բարձր մակարդակը, կարգավորող դաշտի խնդիրները, և այլն։