Զբոսաշրջությունը Հայաստանի արագ զարգացող ոլորտներից մեկն է։ Երկրի զբոսաշրջային ճանաչելիության և մրցունակության մակարդակի բարձրացումը մշտապես դտնվել է պետության ուշադրության կենտրոնում։ Ըստ Զբոսաշրջության և ճանապարհորդությունների համաշխարհային խորհրդի տվյալների՝ 2023թ-ին զբոսաշրջության ոլորտը ապահովել է ՀՀ ՀՆԱ-ի 9․1%-ը և զբաղվածության 10%-ը։
Չնայած զբոսաշրջության աճին, Հայաստանում առկա են ոլորտի զարգացումը սահմանափակող խնդիրներ և մարտահրավերներ, որոնցից են Հայաստանի ճանաչելիությունը ցածր մակարդակը համաշխարհային շուկայում, դժվար հասանելիությունը՝ օդային, ճանապարհային, երկաթուղային ուղիների տեսանկյունից, զբոսաշրջային ենթակառուցվածքների թերզարգացվածությունը և այլն։