- 2022թ․ 1-ին եռամսյակում ՀՀ են այցելել շուրջ 249 հազար զբոսաշրջիկ, ինչը մոտ 32%-ով քիչ է, քան մինչկորոնավիրուսային 2019թ-ի նույն ժամանակաշրջանում։
- 2022թ․ 1-ին եռամսյակում զբոսաշրջիկների 44%-ը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ էին, 23%-ը` այլ երկրներում մշտապես բնակվող Հայաստանի, իսկ 10%-ը և 9%-ը` համապատասխանաբար Վրաստանի և Իրանի։
- 2021թ-ից Հայաստանում փոփոխվել է զբոսաշրջիկների թվաքանակի հաշվարկման մեթոդաբանությունը, ինչով նաև կարող է մասամբ պայմանավորված լինել այս տարբերությունը։ Եթե նախկինում ժամանողների կառուցվածքում զբոսաշրջիկների քանակը հաշվարկվում էր կայուն գործակիցների միջոցով (2013թ-ին իրականացված հարցման արդյունքների հիման վրա), հիմա իրականացվում է սահմանապահ զորքերի և ՊԵԿ տվյալների բազաների հիման վրա։
ՀՀ-ում զբոսաշրջության վիճակագրության վարման մեթոդաբանության համաձայն՝ այն այցելուները, ովքեր հաշվետու ժամանակաշրջանում աշխատանքային գործունեություն են իրականացրել Հայաստանում և հանդիսացել են ՀՀ հարկատուներ, չեն ներառվում զբոսաշրջիկների թվի մեջ, իսկ նրանք, ովքեր հանդիսացել են այլ երկրների հարկատուներ՝ ներառվում են, նույնիսկ այն դեպքում, երբ վերջիններիս այցելության հիմնական նպատակը ոչ թե ճանապարհորդելն էր, այլ աշխատանքային գործունեություն իրականացնելը (remote կամ freelance)։