Վերջին 16 տարիների ընթացքում Թուրքիա մեկնած ՀՀ քաղաքացիների առավելագույն քանակը արձանագրվել է 2013թ-ին՝ մոտ 73.3 հազ․, որից հետո սկսվել է աստիճանական անկում մինչև 2016թ-ը, ինչը թերևս պայմանավորված է Թուրքիայում ահաբեկչական ռիսկի և «հակահայկական տրամադրությունների» աճով։ 2017թ-ից ի վեր դիտվում է շարունակական աճ, օրինակ, 2019թ-ի հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հավելաճը կազմել է 14.9%:
2018թ-ի տվյալներով, Թուրքիա մեկնող ՀՀ քաղաքացիների 62%-ը օգտվել է ավտոմոբիլային, 38%-ը՝ օդային տրանսպորտից։
Օդային տրանսպորտով մեկնողների գրեթե 80%-ը մեկնել է Ստամբուլ, իսկ 18.5%-ը` Անտալիա։
Ավտոմոբիլային տրանսպորտով մեկնողները հիմնականում օգտվում են Արդահանի և Արթվինի անցակետերից (վրաց-թուրքական սահման), համապատասխանաբար՝ 37.5% և 50.3%։