Գյուղատնտեսություն և սննդի վերամշակում
Մենք օգնում ենք մեր հաճախորդներին՝

Այս ոլորտում իրագործվող ներդրումային ծրագրերի համար մշակել ֆինանսական մոդել, իրականացնել իրագործելիության ուսումնասիրություն, պատրաստել բիզնես պլան և ներգրավել ներդրումներ դրանց իրագործման համար։ Բացի այդ, վերլուծել արժեշղթաները և առանձին ենթաոլորտները, ուսումնասիրել առանձին ապրանքատեսակների շուկաները, մշակել ոլորտի/ենթաոլորտի/արժեշղթայի զարգացման ռազմավարություն, իրականացնել ծրագրերի մշտադիտարկում և գնահատում։

Թեև վերջին տարիներին գյուղատնտեսության ոլորտի մասնաբաժինը ՀՀ ՀՆԱ-ում ունի նվազման միտում, այնուամենայնիվ գյուղատնտեսությունը շարունակում է լինել Հայաստանի կարևորագույն ոլորտներից մեկը. այն ապահովում է ՀՀ ՀՆԱ 11%-ը (2021թ․) և զբաղվածության 22%-ը (2020թ․): Գյուղատնտեսության ոլորտը նաև հանդիսանում է հումք մատակարարող տնտեսության կարևարգույն ոլորտներից մեկի՝ սննդի վերամշակման ոլորտի համար։ Սննդամթերքի և խմիչքի արտադրությանը բաժին է ընկնում Հայաստանի արդյունաբերական արտադրանքի 33%-ը և արտահանման 21%-ը (2021թ․)։

Չնայած Հայաստանի գյուղատնտեսության ոլորտը ունի զարգացման մեծ ներուժ, այնուամենայնիվ, ոլորտում առկա են լուրջ խնդիրներ և մարտահրավերներ։ Արտադրողականության և արդյունավետության ցածր մակարդակը, թույլ զարգացած ենթակառուցվածքները, ավանդական տեխնոլոգիաների և մեթոդների գերակայությունը, փոքր և մասնատված հողամասերի տարածվածությունը հանդիսանում են ոլորտի գլխավոր խնդիրներից և մարտահրավերներից միայն մի քանիսը։ Դրանք հաղթահարելը և կայուն զարգացող, նորարարական, բարձր ավելացված արժեք ստեղծող գյուղատնտեսության ոլորտ ունենալը հանդիսանում է երկրի տնտեսական առաջնահերթություններից։