Կաթնամթերքի արտահանումը Ռուսաստան, 2021-2022թթ-ին

dairy

2023թ-ի ապրիլի 5-ից Россельхознадзор-ը արգելել է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից: 2021-2022թթ-ին այս ապրանքային խմբի գծով Հայաստանից Ռուսաստան է արտահանվել $15.3 մլն-ի և $30.1 մլն-ի ապրանք, որը կազմում է Հայաստանից Ռուսաստան արտահանման, համապատասխանաբար, 1.9%-ը և 1.3%-ը։

Այս ապրանքային խմբում Հայաստանից Ռուսաստան հիմնականում արտահանվում է պանիր (89.8%, 2021թ․), իսկ 2022թ-ին կարագի և կաթնային յուղերի կտրուկ աճը, թերևս, վերաարտահանման արդյունք է (առավելապես Իրանից)։