Մոլդովայի գինու արտահանման շարժընթացը 2005-2023թթ․ (մաս 2)

wine_business_Moldova

Վերջին 20-ամյակում մոլդովական գինու նկատմամբ երկու անգամ կիրառվել է բեռնարգելք (էմբարգո) Ռուսաստանի կողմից, արդյունքում արտահանման կառուցվածքում Ռուսաստանի մասնաբաժինը նվազել է՝ 75%-ից հասնելով ընդամենը 2․5%-ի։

Վերջին 18 տարվա ընթացքում Մոլդովայից գինու արտահանումը այլ ուղղություններով աճել է ավելի քան երկու անգամ (միջինում տարեկան 4%), թեև ընդհանուր արտահանումը դեռ զգալիորեն պակաս է 2005թ-ի ցուցանիշից,

Դիտարկվող ժամանակահատվածում Հերֆինդալ-Հիրշմանի ինդեքսը նվազել է 5798-ից մինչև 1074, ինչը վկայում է շուկայի ցածր կենտրոնացվածության մասին։

ⓘ Հերֆինդալ-Հիրշմանի ինդեքսը ցույց է տալիս, թե որքանով է կենտրոնացված շուկան, ընդ որում՝ եթե դրա արժեքը գտնվում է 0-ից 1500 միջակայքում, շուկան չկենտրոնացված է, 1500-2500-ի դեպքում՝ չափավոր կենտրոնացված, իսկ 2500-ից մեծ լինելու դեպքում՝ խիստ կենտրոնացված։