
- 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ՏՏ ոլորտի 20 ամենախոշոր հարկատուների վճարած հարկերը կազմել են 40 մլրդ դրամ, ինչը շուրջ երկու անգամ ավել է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում,
- Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ամենամեծ չափով աճել են Veeam Armenia ընկերության վճարած հարկերը՝ շուրջ 6 անգամ,
- 20 ընկերություններից երեքի դեպքում վճարած հարկերը նվազել են (Picsart, Energize Global Services և Quantori)։ Ընդ որում, Energize Global Services-ի մոտ նվազումը հիմնականում պայմանավորված էր շահութահարկի մասով վճարումների կրճատմամբ, Quantori-ի դեպքում՝ եկամտային հարկի մասով վճարումների կրճատմամբ իսկ Picsart-ի մոտ շահութահարկի և եկամտային հարկի մասով վճարումների նվազմամբ։
Յուրաքանչյուր ընկերության գծով հարկերը հաշվարկվել են որպես պետբյուջե ընկերությունից վճարված ընդհանուր գումարների և ԱԱՀ, ակցիզային հարկի մասով միասնական հաշիվ վերադարձված գումարների տարբերություն։