ՏՏ խոշոր հարկատուները | 2025/26թթ III եռամսյակ

2026 թվականի երրորդ եռամսյակում 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել են 68 ՏՏ ընկերություններ, որոնք պետբյուջեի համար ապահովել են 85 միլիարդ դրամի եկամուտ:

1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված ՏՏ ընկերությունները միասին 2026թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ապահովել են ՊԵԿ-ի կողմից վերահսկվող եկամուտների 4%-ը:

68 ՏՏ ընկերությունները միասին վճարել են 12.6 միլիարդ դրամի շահութահարկ, որի գծով առաջատար Digitain ընկերությունը ապահովել է վճարված շահութահարկի 59%-ը (7,385 միլիոն դրամ):

ՏՏ ոլորտի 20 ամենախոշոր հարկատուներից 8-ի դեպքում վճարած եկամտային հարկերը նվազել են, անկումը խոշոր է հատկապես BostonGene և Arctera AM ընկերությունների դեպքում:

2025թ-ի տարեկան տվյալներով Digitain-ի հասույթի կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինը պատկանում էր ՏՏ գործունեության տեսակներին:

Ride Tech-ի (Yandex Taxi) բիզնես մոդելի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կազմակերպությունը մասնագիտացած է պլատֆորմի զարգացման, մշակման և շահագործման աշխատանքներում։

Յուրաքանչյուր ընկերության գծով հարկերը հաշվարկվել են որպես պետբյուջե ընկերությունից վճարված ընդհանուր գումարների և ԱԱՀ, ակցիզային հարկի մասով միասնական հաշիվ վերադարձված գումարների տարբերություն։