ՏՏ խոշոր հարկատուները | 2025/26թթ I եռամսյակ

2026 թվականի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել են 78 ՏՏ ընկերություններ, որոնք պետբյուջեի համար ապահովել են 28 միլիարդ դրամի եկամուտ, ինչը 9 միլիարդ դրամով ավելի է, քան 2025 թվականի նույն ժամանակաշրջանում 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված ՏՏ ընկերությունների վճարած հարկերը:

1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված ՏՏ ընկերությունները միասին 2026 թվականի հունվար-մարտ ամիսներին ապահովել են ՊԵԿ-ի կողմից վերահսկվող եկամուտների 4.4%-ը:

78 ՏՏ ընկերությունները միասին վճարել են 2 միլիարդ դրամի շահութահարկ, որի գծով առաջատար Digitain ընկերությունը ապահովել է վճարված շահութահարկի 52%-ը (1,139 միլիոն դրամ):

ՏՏ ոլորտի 20 ամենախոշոր հարկատուներից 16-ի դեպքում վճարած շահութահարկերը նվազել են, անկումը խոշոր է հատկապես KEH Armenia, Synopsys Armenia և Nexters Studio Armenia ընկերությունների դեպքում։