ՀՀ խոշորագույն հարկատու ոլորտները | I-ին կիսամյակ 2025/26 թթ․

2026 թվականի առաջին կիսամյակում ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված հարկ վճարողների 38%-ի գործունեության հիմնական ոլորտը առևտուրն էր, այդ 375 խոշոր հարկատուներն պետբյուջեի համար ապահովել են 337 մլրդ դրամի եկամուտ կամ ՊԵԿ-ի կողմից վերահսկվող ընդհանուր եկամուտների 22%-ը։

Խոշորագույն հարկատու ոլորտներից են նաև մշակող արդյունաբերությունն ու ֆինանսական և ապահովագրական գործունեությունը, որոնց խոշոր հարկատուները պետբյուջեի համար ապահովել են, համապատասխանաբար, 151 մլրդ և 145 մլրդ դրամ զուտ մուտքեր։

2026 թվականի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկատուների կողմից վճարված հարկային եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 122 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է հանքագործության, շինարարության և առևտրի ոլորտներում հարկատուների վճարած զուտ հարկերի աճով։