ՏՏ խոշոր հարկատուները, 2023/9

Top IT

2023 թվականի հունվար-սեպտեմբերին 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել է 69 ՏՏ ընկերություն,

1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված ՏՏ ընկերությունները 2023թ-ի հունվար-սեպտեմբերին պետբյուջեի համար ապահովել են 59 մլրդ դրամի եկամուտ կամ ՊԵԿ-ի կողմից վերահսկվող եկամուտների 4.2%-ը,

69 ՏՏ ընկերությունները միասին վճարել են 8.4 մլրդ դրամի շահութահարկ, որի 20%-ը կամ 1.6 մլրդ դրամը բաժին է ընկել Veeam Armenia ընկերությանը։

Յուրաքանչյուր ընկերության գծով հարկերը հաշվարկվել են որպես պետբյուջե ընկերությունից վճարված ընդհանուր գումարների և ԱԱՀ, ակցիզային հարկի մասով միասնական հաշիվ վերադարձված գումարների տարբերություն։