Ժամանակն է մանրամասն ուսումնասիրել թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակման հարցը

  • 2019թ-ին Հայաստան է ներմուծվել $265 մլն արժեքով թուրքական ծագման ապրանք (որը թերևս թերհայտարարագրված է),
  • 2019թ-ին թուրքական ծագման ապրանքների մասնաբաժինը Հայաստանի ապրանքային ներմուծման կառուցվածքում կազմել է մոտ 5.2%, Թուրքիայի ապրանքային արտահանման կառուցվածքում շուրջ 0.12%,
  • 2015-2019թթ-ին թուրքական ծագման ապրանքների ներմուծումը միջինում տարեկան աճել է 18.1%-ով,
  • 2019թ-ին TOP 10 ապրանքախմբերի գծով ներմուծումը կազմել է ընդհանուր ապրանքային ներմուծման գրեթե 41.5%-ը։