Վերջին տարիներին թվային բանկինգի զարգացումը "կարմիր գծով" անցնում է Հայաստանի բանկային համակարգում՝ մի շարք բանկեր իրենց զարգացման տեսլականը տեսնում են այդ տիրույթում և ակտիվ քայլեր են ձեռնարկում։ Ասվածի անուղղակի ապացույցն է նաև առցանց գործարքները արագ տեմպերով աճը, դիտարկենք մի քանի ցուցանիշ՝
- 2018թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին, Հայաստանի բանկերի կողմից թողարկված քարտերով կատարված առցանց գործարքների միջին ամսական ծավալը 2015թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5 անգամ, իսկ միջին ամսական քանակը՝ 4.2 անգամ։
- 2018թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին առցանց գործարքի միջին մեծությունը եղել է 23,641 դրամ, որը 2015թ-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 18.5%-ով։
- 2018թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի բանկերի կողմից թողարկված քարտերով միջինում ամեն րոպե կատարվել է 17 առցանց գործարք։
Ուշադրություն, ցուցանիշները ներառում են նաև օտարերկրյա բանկերի թողարկած քարտերով Հայաստանում կատարված առցանց գործարքները, սակայն դրանց մասնաբաժինը շատ փոքր է։