Ի՞նչ արդյունքներ են գրանցել ՀՀ առևտրային բանկերը 2018թ-ին

  • 2018թ-ի տարեվերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի ակտիվների ընդհանուր ծավալը ընդհուպ մոտեցել է 5 տրիլիոն ՀՀ դրամի :
  • 2018թ-ի տարեվերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի կողմից հաճախորդներին տրամադրած վարկերի և այլ փոխատվությունների ընդհանուր մեծությունը 2017թ-ի տարեվերջի համեմատ աճել է 16.2%-ով՝ գերազանցելով 3 տրիլիոն դրամը։
  • Թեև տրամադրած վարկերի մեծությունն աճել է 16.2%-ով, տոկոսային եկամուտն աճել է ընդամենը 4%-ով, ինչը վկայում է այն մասին որ վարկավորման միջին տոկոսադրույքը նվազել է։
  • Բացառությամբ ՎՏԲ-Հայաստանի, բոլոր բանկերն արձանագրել են շահույթ, առաջատարը Ամերիաբանկն է 10.5 մլրդ ՀՀ դրամ զուտ շահույթով։
  • 2018թ-ին ՀՀ առևտրային բանկերի միջին ROE-ն կազմել է 8.3%, այս ցուցանիշի գծով առաջատարը ԱԿԲԱ բանկն է՝ 14% ցուցանիշով։
  • 2018թ-ի արդյունքներով ՀՀ բանկային համակարգում Հերդինդալ-Հիրշման ինդեքս կազմել է 1005 (հաշվարկվել է ըստ տրամադրած վարկերի և այլ փոխատվությունների), ինչը նշանակում է, որ այս շուկայում կենտրոնացում չկա։

Առանձին բանկերի արձանագրած ցուցանիշներին կարող եք ծանոթանալ այս հղումով՝ https://bit.ly/2FSXE2z