Լավագույն Հրապարակումներ

ՀՀ խոշորագույն հարկատու ոլորտները | 2026թ․ I-ին եռամսյակ

2026 թվականի առաջին եռամսյակում ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված հարկ վճարողների 38%-ի գործունեության հիմնական ոլորտը առևտուրն էր, այդ 382 խոշոր հարկատուներն պետբյուջեի համար ապահովել են 156 մլրդ դրամի եկամուտ կամ ՊԵԿ-ի կողմից վերահսկվող ընդհանուր եկամուտների 24%-ը։ Խոշորագույն հարկատու ոլորտներից են նաև մշակող արդյունաբերությունն ու ֆինանսական և ապահովագրական գործունեությունը, որոնց խոշոր հարկատուները պետբյուջեի համար ապահովել […]

ՏՏ խոշոր հարկատուները | 2025/26թթ I եռամսյակ

2026 թվականի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել են 78 ՏՏ ընկերություններ, որոնք պետբյուջեի համար ապահովել են 28 միլիարդ դրամի եկամուտ, ինչը 9 միլիարդ դրամով ավելի է, քան 2025 թվականի նույն ժամանակաշրջանում 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված ՏՏ ընկերությունների վճարած հարկերը: 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված ՏՏ ընկերությունները միասին 2026 թվականի հունվար-մարտ ամիսներին ապահովել […]

ՀՀ առևտրային բանկերի զուտ շահույթը | 2025/26թթ I եռ.

ՀՀ առևտրային բանկերը 2026թ-ի հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 103 մլրդ դրամի զուտ շահույթ, ինչը 2.6%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ 2026թ-ի հունվար-մարտ ամիսներին ամենամեծ զուտ շահույթը արձանագրել է Ardshinbank-ը՝ 33 մլրդ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 35.7 մլրդ դրամի փոխարեն։ Զուտ շահույթի նվազումը առավելապես պայմանավորված է փոխարժեքային տարբերություններից զուտ եկամտի 39% նվազմամբ։ […]

Բիզնես գործընթացների ինժեներինգ

Մենք օգնում ենք մեր հաճախորդներին օպտիմալացնել իրենց առանցքային բիզնես գործընթացները և ավելի մեծ արժեք ստեղծել հաճախորդների համար։ Մենք վերլուծում ենք ընկերության բիզնես գործընթացները, բացահայտում ենք դրանց հետ կապված խնդիրները և առաջարկում ենք լուծումներ անարդյունավետ գործընթացների վերացման, արդյունավետության բարձրացման նպատակով առանցքային բիզնես գործընթացների վերակազմավորման վերաբերյալ։

19.07.22
1 րոպե
Գնագոյացում

Մենք օգնում ենք մեր հաճախորդներին մշակել և իրականացնել հաջող գնային քաղաքականություն: Առաջադեմ գործիքների կիրառման միջոցով և բնագավառում մեր փորձի շնորհիվ մենք բացահայտում ենք գների փոփոխության նկատմամբ սպառողների զգայունությունը և օգնում ենք մեր հաճախորդներին սահմանել ապրանքի կամ ծառայության համար ամենաօպտիմալ գինը, որը կօգնի գրավել ավելի շատ սպառողներ և խթանել աճը։

19.07.22
1 րոպե
Մարդիկ և կազմակերպչական արդյունավետություն

Մենք օգնում ենք մեր հաճախորդներին բարելավել կազմակերպչական արդյունավետությունը: Մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք տաղանդների արդյունավետ կառավարման և դրանց մեջ ուղղորդված ներդրումների իրականացման միջոցով ձեռնարկատիրական գործունեության բարելավմանը ուղղված լուծումներ։ Աշխատակիցների և կառավարիչների շրջանում հարցումների, որակական և քանակական այլ գործիքների միջոցով մենք գնահատում ենք ընկերության կատարողականը, բացահայտում ենք դրա շարժիչները ու դրա վրա բացասաբար ազդող գործոնները և […]

19.07.22
1 րոպե
Աճի, մարքեթինգի և վաճառքների ռազմավարություն

Մենք օգնում ենք մասնավոր ընկերություններին լինել համոզված, որ իրենց ռազմավարությունները համահունչ են հաճախորդի արագ փոփոխվող կարիքներին, ակնկալիքներին և վարքագծին: Մենք օգնում ենք մասնավոր ընկերություններին ապահովել կայուն աճ, շահութաբեր կերպով մուտք գործել նոր շուկաներ, ավելացնել վաճառքի ծավալները և ավելի լավ հասկանալ իրենց հաճախորդներին: Որակական և քանակական գործիքների միջոցով մենք բացահայտում ենք կայուն աճի շարժիչ ուժերը և […]

19.07.22
1 րոպե
Գնահատում և մշտադիտարկում

Մենք օգնում ենք մեր հաճախորդներին բացահայտել սահմանված թիրախային ցուցանիշներից ընթացիկ ցուցանիշների շեղումները։ Համակարգված ձևով տվյալների և տեղեկությունների հավաքագրման, վերլուծության, ամփոփման միջոցով  մենք մեր հաճախորդներին տրամադրում ենք իրականացվող ծրագրերի ընթացքի և արդյունքների վերաբերյալ կարծիք և օգնում ենք հաջողությամբ կառավարել այդ ծրագրերը։ Մշտադիտարկումից բացի մենք նաև իրականացնում ենք ծրագրերի գնահատում, ինչը իրենից ներկայացնում է տրված ծրագրի համապատասխանության, […]

19.07.22
1 րոպե
Սոցիալ-տնտեսական հետազոտություն

Մենք օգնում ենք մեր հաճախորդներին հասկանալու երկրի ընթացիկ սոցիալ-տնտեսական վիճակը և զարգացման միտումները։ Հետազոտության մեր գործիքակազմը բավականին հարուստ է, մենք հավաքում են ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային տեղեկատվություն, համադրում ենք որակական և քանական մեթոդները, կիրառում ենք այնպիսի գործիքներ ինչպիսին է PESTEL վերլուծությունը և այլն։

19.07.22
1 րոպե
Արժեշղթայի և ոլորտային վերլուծություն

Մենք օգնում ենք մեր հաճախորդներին հասկանալ, թե ինչպես են իրենց բիզնեսները ստեղծում արժեք, ինչպես կարելի է բարելավել բիզնես գործառնությունները, նվազեցնել ծախսերն ու ռիսկերը: Որակական և քանակական գործիքների միջոցով մենք գնահատում ենք ներկա իրավիճակը, բացահայտում ենք արժեքի ստեղծման շարժիչ ուժերը և ընդհանուր արժեքի ստեղծմանը դրանցից յուրաքանչյուրի նպաստման չափը, ինչպես նաև տրամադրում ենք խորհրդատվություն այն մասին թե […]

19.07.22
1 րոպե
Շուկայի հետազոտություն

Մենք օգնում ենք մեր հաճախորդներին հասկանալ, թե ինչպես է գործում շուկան, բացահայտել շուկայի նոր հնարավորությունները և/կամ մշտադիտարկել շուկայի զարգացումները և միտումները: Կիրառելով տվյալների վերլուծության և վիզուալիզացիայի լայն գործիքակազմ, ինչպես նաև օգտվելով հարուստ տվյալների բազաներից՝ մենք տրամադրում ենք շուկայի մանրակրկիտ և օբյեկտիվ ուսումնասիրություններ տարբեր ոլորտներում: Մեր ուսումնասիրությունները հիմնված են հարցումների, պաշտոնական տվյալների,  փորձագիտական կարծիքների, փորձագետների հետ […]

19.07.22
1 րոպե
Քաղաքականության վերլուծություն և մշակում

Մենք օգնում ենք պետական կառավարման մարմիններին մշակել, տեղայնացնել և իրականացնել ծրագրեր, որոնք կբերեն ամենամեծ օգուտը։ Համակողմանի հետազոտության, տվյալների հավաքագրման և վերլուծության միջոցով մենք բացահայտում ենք քաղաքականության հնարավոր այլընտրանքները և օգնում ենք մեր հաճախորդներին դրանցից ընտրել այն, որը ունի ամենամեծ արդյունավետությունը, օգուտը և իրագործելիության աստիճանը։ Մենք օգնում ենք պետական մարմիններին մշակել և իրականացնել փաստահենք և նորարարական […]

19.07.22
1 րոպե
Հանրային կառավարում

Մենք օգնում ենք հանրային ոլորտի մեր հաճախորդներին բարելավել պետական համակարգի կառավարումը։ Մենք գնահատում ենք կառավարման համակարգը, ծանոթացնում ենք միջազգային լավագույն փորձին,  մշակում և բարեփոխում ենք հանրային ոլորտի ընթացակարգերը և առաջարկում ենք լուծումներ պետական հատվածի կառավարման լավագույն փորձի ներդրման վերաբերյալ։

19.07.22
1 րոպե