Մենք օգնում ենք մեր հաճախորդներին բացահայտել սահմանված թիրախային ցուցանիշներից ընթացիկ ցուցանիշների շեղումները։ Համակարգված ձևով տվյալների և տեղեկությունների հավաքագրման, վերլուծության, ամփոփման միջոցով մենք մեր հաճախորդներին տրամադրում ենք իրականացվող ծրագրերի ընթացքի և արդյունքների վերաբերյալ կարծիք և օգնում ենք հաջողությամբ կառավարել այդ ծրագրերը։ Մշտադիտարկումից բացի մենք նաև իրականացնում ենք ծրագրերի գնահատում, ինչը իրենից ներկայացնում է տրված ծրագրի համապատասխանության, արդյունավետության, կայունության, ազդեցության գնահատում։