Լավագույն Հրապարակումներ

ՕՈՒՆ զուտ հոսքերը Հայաստանում | 2021-2025

2021-2023 թթ․-ին ՕՈՒՆ զուտ հոսքերը ՀՀ տնտեսության իրական հատվածում աճել են 2.5 անգամ հասնելով՝ 644 միլիոն դոլարի։ 2024 թ-ին ՕՈՒՆ զուտ հոսքեը բացասական էին՝ -121 միլիոն դոլար, ինչը նշանակում է, որ ՀՀ-ում ՕՈՒՆ գծով ավելի շատ մարում է եղել, քան ստացում։ 2025 թ-ի հունվար-մարտին ՕՈՒՆ զուտ հոսքերը Հայաստանի տնտեսության իրական հատվածում կազմել են 14 միլիոն […]

ՀՀ 10 խոշորագույն ընկերությունները | 2024/2023

2024թ-ին ըստ հասույթի Հայաստանի խոշորագույն ընկերությունների ցանկը գլխավորել է «Երևանի Ոսկերչական Ֆաբրիկա» ՍՊԸ-ն ` 314 մլրդ դրամ հասույթով, սակայն հարկ է նշել, որ ընկերության համախառն շահութաբերության մարժան եղել է ընդամենը 0.37%, 2024թ-ին 10 խոշորագույն ընկերությունների ընդհանուր հասույթը եղել է շուրջ 2.0 տրիլիոն դրամ՝ 12.8%-ով ավելի, քան 2023թ-ին, Բոլոր 10 ընկերությունները արձանագրել են ընդհանուր 354 մլրդ […]

ՀՀ խոշորագույն հարկատու ոլորտները | 2025թ․ I-ին կիսամյակ

2025թ-ի առաջին կիսամյակում ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված հարկ վճարողների 39%-ի գործունեության հիմնական ոլորտը առևտուրն էր, այդ 389 խոշոր հարկատուներն պետբյուջեի համար ապահովել են 323 մլրդ դրամի զուտ եկամուտ կամ ՊԵԿ-ի կողմից վերահսկվող ընդհանուր եկամուտների 24%-ը։ Խոշորագույն հարկատու ոլորտներից են նաև մշակող արդյունաբերությունն ու ֆինանսական և ապահովագրական գործունեությունը, որոնց խոշոր հարկատուները պետբյուջեի համար ապահովել […]

Իրագործելիության ուսումնասիրություն

Մենք օգնում ենք մեր հաճախորդներին գնահատել բիզնես գաղափարի կամ առանձին ներդրումային նախագծերի գաղափարների իրագործելիությունը: Ծրագրի իրագործելիությունը կարող է կախված լինել մի քանի գործոններից, ներառյալ շուկայի մեծությունը, մրցակցային միջավայրը, քաղաքական, բնապահպանական, իրավական և այլ գործոններ։ Համապարփակ հետազոտությունների և առաջադեմ մեթոդների միջոցով մենք դիտարկում ենք բոլոր անհրաժեշտ խնդիրները և որոշում ենք բիզնես գաղափարի իրագործելիությունը հաշվի առնելով բոլոր […]

19.07.22
1 րոպե
Հանրային ֆինանսների կառավարում

Մենք աշխատում ենք պետական կառավարման մարմինների հետ՝ բարելավելու հանրային ֆինանսների կառավարման համակարգը և գործընթացը, մենք աջակցում ենք պետական մարմիններին պետական գնումների ընթացակարգերի և քաղաքականության զարգացման գործում, օգնում ենք կատարողականի հիմնական ցուցանիշների մշակման և չափման աշխատանքներում, ինչպես նաև առաջարկում ենք ուսուցում և աջակցություն բարեփոխումների տևական արդյունքներ ապահովելու համար։ Մենք տրամադրում ենք խորհրդատվություն թե ինչպես արդյունավետորեն տեղաբաշխել […]

19.07.22
1 րոպե
Ակտիվների գնահատում

Մենք մեր հաճախորդներին մատուցում ենք ակտիվների գնահատման ծառայություն և առաջարկում ենք ակտիվների արժեքի վերաբերյալ մասնագիտական կարծիք՝ օգնելով նրանց միաձուլման, գնման, վերակազմակերպման, ռազմավարական պլանավորման և այլն բնույթի հարցերում։ Ակտիվների գնահատման մեր ծառայությունները հիմնված են գնահատման լայնորեն տարածված մեթոդների և սկզբունքների վրա։

19.07.22
1 րոպե
Բիզնես մոդելի նորարարություն

Բիզնես մոդելի նորարարությունը լայնորեն օգտագործվում է տարբեր ոլորտներում առկա ռազմավարական մարտահրավերներին դիմակայելու համար՝  սկսած հյուրանոցային և ռեստորանային բիզնեսից մինչև ավիացիա: Մենք օգնում ենք մեր հաճախորդներին վերանայել իրենց բիզնես մոդելները: Մենք սերտորեն աշխատում ենք մեր հաճախորդների հետ՝ ընկերության շահութաբերությունը խթանող, ֆինանսական կենսունակություն և տևական մրցակցային առավելություն ապահովող նոր մոտեցումներ մշակելու համար։ Մենք օգնում ենք մասնավոր կազմակերպություններին […]

19.07.22
1 րոպե
Ֆինանսական մոդելավորում

Մենք օգնում ենք մեր հաճախորդներին գնահատել պահանջվող ներդրումների չափը, ծրագրել առանձին նախագծերի եկամուտներն ու ծախսերը, ինչպես նաև ներդրումների արդյունավետության գնահատման տարբեր ցուցանիշների միջոցով (զուտ ներկա արժեք, ներքին շահութաբերություն, հետգնման ժամկետ) պարզել ներդրումային նախագծերի ֆինանսական կենսունակությունը: Կիրառելով ֆինանսական մոդելավորման լայն գործիքակազմ և մեթոդներ՝ մենք կանխատեսում ենք բիզնեսի ապագա ֆինանսական արդյունքները։ Մենք սերտորեն աշխատում ենք մեր հաճախորդների […]

19.07.22
1 րոպե
Բիզնես պլանավորում

Մենք օգնում ենք մեր հաճախորդներին կազմել համապարփակ, համոզիչ և հաղթող բիզնես ծրագիր՝ անկախ նրանից՝ նրանք նոր բիզնես են սկսում, թե լրացուցիչ կապիտալ են փնտրում գոյություն ունեցող բիզնեսի համար: Մանրամասն շուկայական հետազոտության միջոցով մենք օգնում ենք մեր հաճախորդներին հասկանալ նոր ծառայության կամ ապրանքի կենսունակությունը: Մեր մշակած բիզնես ծրագրերը նաև ներառում են ֆինանսական կանխատեսումներ, որոնք օգնում են […]

19.07.22
1 րոպե
Կորպորատիվ ռազմավարություն և ֆինանսներ

Կիրառելով ռազմավարական պլանավորման լայն գործիքակազմ և մեթոդներ՝ մենք օգնում ենք մեր հաճախորդներին գնահատել բիզնեսի ընթացիկ վիճակը, վերասահմանել ընկերության առաքելությունը, տեսլականը և ռազմավարական նպատակները, մշակել կորպորատիվ ռազմավարություն, ներդնել նոր կազմակերպչական մոդելներ և կատարողականի կառավարման համակարգ՝ առաջարկվող փոփոխությունների իրագործման համար: Բացի այդ, մենք խրախուսում ենք մեր հաճախորդներին վերանայել կորպորատիվ ֆինանսների գործառույթը լինել բաց և ճկուն փոփոխությունների համար: […]

19.07.22
1 րոպե