Բիզնես մոդելի նորարարությունը լայնորեն օգտագործվում է տարբեր ոլորտներում առկա ռազմավարական մարտահրավերներին դիմակայելու համար՝ սկսած հյուրանոցային և ռեստորանային բիզնեսից մինչև ավիացիա: Մենք օգնում ենք մեր հաճախորդներին վերանայել իրենց բիզնես մոդելները: Մենք սերտորեն աշխատում ենք մեր հաճախորդների հետ՝ ընկերության շահութաբերությունը խթանող, ֆինանսական կենսունակություն և տևական մրցակցային առավելություն ապահովող նոր մոտեցումներ մշակելու համար։ Մենք օգնում ենք մասնավոր կազմակերպություններին փոփոխությունների համար լինել բաց ու ճկուն, արագ արձագանքել փոփոխություններին և բարեփոխել իրենց բիզնես մոդելները։