Մենք օգնում ենք մեր հաճախորդներին գնահատել բիզնես գաղափարի կամ առանձին ներդրումային նախագծերի գաղափարների իրագործելիությունը: Ծրագրի իրագործելիությունը կարող է կախված լինել մի քանի գործոններից, ներառյալ շուկայի մեծությունը, մրցակցային միջավայրը, քաղաքական, բնապահպանական, իրավական և այլ գործոններ։ Համապարփակ հետազոտությունների և առաջադեմ մեթոդների միջոցով մենք դիտարկում ենք բոլոր անհրաժեշտ խնդիրները և որոշում ենք բիզնես գաղափարի իրագործելիությունը հաշվի առնելով բոլոր գործոնները: Մեր կողմից իրականցվող իրագործելիության ուսումնասիրությունները ներառում են ներդրումների վերադարձելիության (ROI), ներքին շահութաբերության (IRR), զուտ ներկա արժեքի (NPV) և այլ ֆինանսական ցուցանիշների կանխատեսումներ և գնահատականներ: