Լավագույն Հրապարակումներ

ՀՀ ներդրումային ընկերությունների զուտ շահույթը | 2024-2025

ՀՀ 22 ներդրումային ընկերությունների զուտ շահույթը 2025 թվականին կազմել է շուրջ 38 մլրդ դրամ, որը 13%-ով ավել է, քան նախորդ տարի։ Ընդ որում, 2025 թվականին 22 ներդրումային ընկերություններից 7-ն աշխատել են վնասով։ 2025 թվականի տվյալներով ամենամեծ զուտ շահույթը արձանագրել է Freedom Finance Armenia-ն՝ շուրջ 19 մլրդ դրամ (ընդհանուրի 49%), որին հաջորդում են Cube Invest և […]

ՀՀ խոշորագույն հարկատու ոլորտները | 2025

2025թ-ին ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված հարկ վճարողների 37%-ի գործունեության հիմնական ոլորտը առևտուրն էր, այդ 372 խոշոր հարկատուներն պետբյուջեի համար ապահովել են 676 մլրդ դրամի եկամուտ կամ ՊԵԿ-ի կողմից վերահսկվող ընդհանուր եկամուտների 25%-ը։ Խոշորագույն հարկատու ոլորտներից են նաև մշակող արդյունաբերությունն ու ֆինանսական և ապահովագրական գործունեությունը, որոնց խոշոր հարկատուները պետբյուջեի համար ապահովել են, համապատասխանաբար, 298 […]

ՏՏ խոշոր հարկատուները | 2024-2025

2025 թվականին 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել են 69 ՏՏ ընկերություններ, որոնք պետբյուջեի համար ապահովել են 105.8 միլիարդ դրամի եկամուտ, ինչը 21 միլիարդ դրամով ավելի շատ է, քան 2024 թվականի 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված ՏՏ ընկերությունների վճարած հարկերը: 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված ՏՏ ընկերությունները միասին 2025թ-ին ապահովել են ՊԵԿ-ի կողմից վերահսկվող եկամուտների 4%-ը, […]

staff modex
ՀՀ աշխատաշուկա 2023

staff.am կարիերայի օնլայն հարթակի մեր գործընկերները հունվարի 22-ին հրապարակել են «ՀՀ Աշխատաշուկա 2023» ամենամյա զեկույցը։ Զեկույցում մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների վերլուծությունը, ինչպես և նախորդ երկու տարիներին, իրականացվել է մեզ հետ համատեղ։ Զեկույցին կարող եք ծանոթանալ այստեղ:

23.01.24
2 րոպե