Հայաստանի ՓՄՁ համայնապատկերը 2020-2022թթ․

2022թ-ի վերջի դրությամբ ՀՀ-ում գործել են 101,532 գերփոքր, փոքր և միջին ձեռնարկություն (ՓՄՁ), ինչը 13%-ով կամ 11,701-ով ավել է, քան նախորդ տարի։

ՓՄՁ-ների շուրջ 70%-ը գործունեություն են իրականացնում մեծածախ և մանրածախ առևտրի (52%), մշակող արդյունաբերության (12%) և տեղեկատվության և կապի ոլորտներում (7%):

2022թ-ին ՓՄՁ-ների վարձու աշխատողների թվաքանակը կազմել է 256,583 մարդ, ինչը 7%-ով կամ 15,927-ով ավել է, քան 2021թ-ին։

Վերջին տարիներին ՓՄՁ-ներն ապահովում են ՀՀ ֆորմալ վճարվող աշխատատեղերի շուրջ 37%-ը:

2022թ-ին ՓՄՁ-ների վարձու աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը տատանվում էր 108,322 դրամից (կացության և հանրային սննդի կազմակերպում) մինչև 726,597 դրամ (տեղեկատվության և կապի ոլորտ)՝ միջինում կազմելով 213,764 դրամ։

2022թ-ին ՓՄՁ-ների կողմից ստեղծված համախառն ավելացված արժեքը կազմել է 2 միլիարդ 427 միլիոն դրամ, ինչը 26%-ով ավել է, քան նախորդ տարի։

ՓՄՁ-ները ապահովել են 2022թ-ին երկրում ստեղծված համախառն ներքին արդյունքի 28.5%-ը։

2022թ-ին ՓՄՁ-ների վճարած հարկերը կազմել են 580 միլիարդ դրամ՝ ապահովելով ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների 32%-ը։