Կորպորատիվ ֆինանսների ոլորտում մեծ համբավ ունեցող Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Ասվաաթ Դամոդարանի հաշվարկների համաձայն Հայաստանում բաժնեմասնակցային ներդրումների ռիսկի պրեմիումը 10.56% է, ինչը 0․9%-ային կետով բարձր է ընտրված երկրների միջինից և զգալիորեն զիջում է տարածաշրջանային հիմնական մրցակիցներին,
Ընդ որում, 2022թ-ի հունվարի համեմատ 2023թ-ի հուլիսին բաժնեմասնակցային ներդրումների ռիսկի պրեմիումը աճել է 2.66%-ային կետով։
Այս համեմատությունը, իր հարաբերական լինելով հանդերձ, ցույց է տալիս, որ գրավիչ ներդրումային ուղղություն լինելու համար Հայաստանը պետք է ձեռնարկի լայնածավալ միջոցառումներ, այդ թվում՝ և՛ սահմանելով ներդրումային արտոնություններ, և՛ բարելավելով ներդրումային միջավայրը։