Լավագույն Հրապարակումներ

ՀՀ առևտրային բանկերի զուտ շահույթը | 2024-2025թթ

ՀՀ առևտրային բանկերը 2025թ-ին արձանագրել են 421 մլրդ դրամի զուտ շահույթ, ինչը 17 %-ով ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը: 2025թ-ին ամենամեծ զուտ շահույթը արձանագրել է Ardshinbank-ը՝ 137.1 մլրդ դրամ, որին հաջորդում է Ameriabank-ը` 72.6 մլրդ դրամ։ Բոլոր բանկերն աշխատել են շահույթով, սակայն Araratbank-ի դեպքում գրանցվել է զուտ շահույթի անկում։

ՓՄՁ-ների ստեղծած համախառն ավելացված արժեքը | 2020-2024

2024թ-ին ՓՄՁ-ների կողմից ստեղծված համախառն ավելացված արժեքը կազմել է 3 միլիարդ 486 միլիոն դրամ, ինչը 17%-ով ավել է, քան նախորդ տարի։ ՓՄՁ-ները ապահովել են 2024թ-ին երկրում ստեղծված համախառն ներքին արդյունքի 34.3%-ը՝ նախորդ տարվա 31․6%-ի փոխարեն։

ՓՄՁ-ների քանակը ըստ չափերի և տնտեսական գործունեության տեսակի, 2024թ․

2024թ-ի վերջի դրությամբ ՀՀ-ում գործել են 114,506 գերփոքր, փոքր և միջին ձեռնարկություն (ՓՄՁ), ինչը 5%-ով կամ 5,075-ով ավել է, քան նախորդ տարի։ ՓՄՁ-ների 70%-ը գործունեություն են իրականացնում մեծածախ և մանրածախ առևտրի (48%), մշակող արդյունաբերության (12%) և տեղեկատվության և կապի (10%) ոլորտներում: