2019թ-ի տարեվերջի համեմատ, 2020թ-ի մարտի 31-ի դրությամբ բանկերի կողմից հաճախորդներին տրված ամորտիզացիոն արժեքով հաշվառվող վարկերի և այլ փոխառությունների ընդհանուր մեծությունը աճել է 5.4%-ով, ընդ որում՝ աճ է գրանցվել բոլոր բանկերի դեպքում։
2019թ-ի տարեվերջի համեմատ, 2020թ-ի մարտի 31-ի դրությամբ բանկերի՝ հաճախորդների նկատմամբ պարտավորությունները (ժամկետային և ցպահանջ ավանդներ, ընթացիկ հաշիվներ) կրճատվել են 1.5%-ով, ընդ որում՝ անկում է արձանագրվել 7 բանկերի մոտ։ Ամենամեծ անկումն արձանագրվել է Ամերիաբանկի մոտ (~78մլրդ դրամ կամ 13%), ինչը հիմնականում պայմանավորված է նրանով, որ բանկում հաշիվ ունեցող, ենթադրաբար, ոչ ռեզիդենտ խոշոր հաճախորդներից մեկը իր ընթացիկ հաշիվներում առկա միջոցները բանկից տեղափոխել է։
2019թ-ի 1-ին եռամսյակի համեմատ, 2020թ-ին 1-ին եռամսյակում զուտ շահույթի տպավորիչ աճ են գրանցել՝
- VTB-ն - հիմնականում տոկոսային եկամուտների և արտարժութային գործառնություններից զուտ օգուտի աճի շնորհիվ,
- Armswissbank-ը - նախկինում ձեռքբերած և ընթացիկ ժամանակաշրջանում վաճառած պարտատոմսերից ստացվող եկամտի (պարտատոմսերի արժեվորումից օգուտի իրացման) աճի շնորհիվ։
- HSBC-ն - վարկային կորուստի պահուստների գծով վերադարձի շնորհիվ։
Տվյալներին առավել մանրամասնորեն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝
https://cutt.ly/ryOFddR