Լավագույն Modex charts

Մեկ միլիոն բնակչի հաշվով CFA սերտիֆիկատ ունեցող մասնագետների թվով Հայաստանը առաջատար է ԱՊՀ-ում

2026 թվականի հունիսի դրությամբ Հայաստանում CFA սերտիֆիկատ ունեցող մասնագետների թիվը կազմել է 89, ինչը 28-ով կամ 46%-ով ավել է, քան 2024 թվականի հոկտեմբերին: Հայաստանը շարունակում է մեկ միլիոն բնակչի հաշվով CFA սերտիֆիկատ ունեցող մասնագետների թվով առաջատար դիրք զբաղեցնել ԱՊՀ երկրների շրջանում:

ՀՀ խոշորագույն հարկատու ոլորտները | 2026թ․ I-ին եռամսյակ

2026 թվականի առաջին եռամսյակում ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված հարկ վճարողների 38%-ի գործունեության հիմնական ոլորտը առևտուրն էր, այդ 382 խոշոր հարկատուներն պետբյուջեի համար ապահովել են 156 մլրդ դրամի եկամուտ կամ ՊԵԿ-ի կողմից վերահսկվող ընդհանուր եկամուտների 24%-ը։ Խոշորագույն հարկատու ոլորտներից են նաև մշակող արդյունաբերությունն ու ֆինանսական և ապահովագրական գործունեությունը, որոնց խոշոր հարկատուները պետբյուջեի համար ապահովել […]

ՏՏ խոշոր հարկատուները | 2025/26թթ I եռամսյակ

2026 թվականի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել են 78 ՏՏ ընկերություններ, որոնք պետբյուջեի համար ապահովել են 28 միլիարդ դրամի եկամուտ, ինչը 9 միլիարդ դրամով ավելի է, քան 2025 թվականի նույն ժամանակաշրջանում 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված ՏՏ ընկերությունների վճարած հարկերը: 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված ՏՏ ընկերությունները միասին 2026 թվականի հունվար-մարտ ամիսներին ապահովել […]