2025թ-ին ըստ հասույթի Հայաստանի խոշորագույն ընկերությունների ցանկը գլխավորել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ն՝ ավելի քան 300 մլրդ դրամ հասույթով: 2025թ-ին դիտարկված 10 խոշորագույն ընկերությունների համընդհանուր հասույթը եղել է շուրջ 2 տրիլիոն դրամ` նախորդ տարվա 1.7 տրիլիոնի փոխարեն: Բոլոր 10 ընկերությունները արձանագրել են ընդհանուր 410 մլրդ դրամի զուտ շահույթ: Դիտարկված 10 ընկերությունների սեփական կապիտալի շահութաբերության պարզ միջինը 2025թ-ին […]
2026 թվականի հունիսի դրությամբ Հայաստանում CFA սերտիֆիկատ ունեցող մասնագետների թիվը կազմել է 89, ինչը 28-ով կամ 46%-ով ավել է, քան 2024 թվականի հոկտեմբերին: Հայաստանը շարունակում է մեկ միլիոն բնակչի հաշվով CFA սերտիֆիկատ ունեցող մասնագետների թվով առաջատար դիրք զբաղեցնել ԱՊՀ երկրների շրջանում:
2026 թվականի առաջին եռամսյակում ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված հարկ վճարողների 38%-ի գործունեության հիմնական ոլորտը առևտուրն էր, այդ 382 խոշոր հարկատուներն պետբյուջեի համար ապահովել են 156 մլրդ դրամի եկամուտ կամ ՊԵԿ-ի կողմից վերահսկվող ընդհանուր եկամուտների 24%-ը։ Խոշորագույն հարկատու ոլորտներից են նաև մշակող արդյունաբերությունն ու ֆինանսական և ապահովագրական գործունեությունը, որոնց խոշոր հարկատուները պետբյուջեի համար ապահովել […]