Լավագույն Հրապարակումներ

PMP_Armenia
Մեկ միլիոն բնակչի հաշվով ակտիվ PMP հավաստագիր ունեցող մասնագետների թվով Հայաստանն առաջատար է ԱՊՀ-ում

2024 թվականի հոկտեմբերի դրությամբ Հայաստանում ակտիվ PMP հավաստագիր ունեցող մասնագետների թիվը կազմել է 429` շուրջ 64%-ով ավել, քան 2022 թվականի հուլիսին: Հայաստանը մեկ միլիոն բնակչի հաշվով ակտիվ PMP հավաստագիր ունեցող մասնագետների թվով առաջատար դիրք է զբաղեցնում ԱՊՀ-ում:

IP patents 2022
2022թ-ին Հայաստանի ռեզիդենտները գյուտի արտոնագիր ստանալու համար ներկայացրել են 50 միջազգային հայտ

2022թ-ին Հայաստանի ռեզիդենտները գյուտի արտոնագիր ստանալու համար ներկայացրել են 50 միջազգային հայտ՝ 14-ով պակաս, քան 2021թ-ին։ Միջազգային հայտերի քանակով՝ ընտրված 17 երկրներից Հայաստանը 12-րդն է։ 50 միջազգային հայտերից 21-ը գրանցման են ներկայացվել ԱՄՆ-ում։ Մեկ միլիոն բնակչի հաշվով միջազգային հայտերի քանակով Հայաստանը (18) առաջ է Վրաստանից (3), Մոլդովայից (2), սակայն զգալիորեն զիջում է Էստոնիային (146,8), Բելառուսին […]

net profit banks armenia
ՀՀ առևտրային բանկերի զուտ շահույթը | 2023/24թթ I-III եռ.

ՀՀ առևտրային բանկերը 2024թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին արձանագրել են շուրջ 268 մլրդ դրամի զուտ շահույթ, ինչը 25%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, Ամենամեծ շահույթը արձանագրել է Ardshinbank-ը՝ 83 մլրդ դրամ, Բոլոր բանկերն աշխատել են շահույթով, սակայն բանկերից 3-ի դեպքում գրանցվել է զուտ շահույթի անկում։