Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որ ՌԴ-ից ներմուծած ապրանքների և ծառայությունների համար ավելի շատ վճարում է ԱՄՆ դոլարով, քան ՌԴ ռուբլիով։
Միևնույն ժամանակ, Հայաստանից Ռուսաստան արտահանված ապրանքների և ծառայությունների համար գործընկերները հիմնականում վճարում են ռուբլիով (70.1%):
Վերջին տարիներին Հայաստան-Ռուսաստան փոխադարձ առևտրի կառուցվածքում դիտվում է ռուբլիով կատարված վճարումների աճի միտում։