Լավագույն Հրապարակումներ

ՀՀ առևտրային բանկերի զուտ շահույթը | 2024-2025թթ

ՀՀ առևտրային բանկերը 2025թ-ին արձանագրել են 421 մլրդ դրամի զուտ շահույթ, ինչը 17 %-ով ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը: 2025թ-ին ամենամեծ զուտ շահույթը արձանագրել է Ardshinbank-ը՝ 137.1 մլրդ դրամ, որին հաջորդում է Ameriabank-ը` 72.6 մլրդ դրամ։ Բոլոր բանկերն աշխատել են շահույթով, սակայն Araratbank-ի դեպքում գրանցվել է զուտ շահույթի անկում։

ՓՄՁ-ների ստեղծած համախառն ավելացված արժեքը | 2020-2024

2024թ-ին ՓՄՁ-ների կողմից ստեղծված համախառն ավելացված արժեքը կազմել է 3 միլիարդ 486 միլիոն դրամ, ինչը 17%-ով ավել է, քան նախորդ տարի։ ՓՄՁ-ները ապահովել են 2024թ-ին երկրում ստեղծված համախառն ներքին արդյունքի 34.3%-ը՝ նախորդ տարվա 31․6%-ի փոխարեն։

ՓՄՁ-ների քանակը ըստ չափերի և տնտեսական գործունեության տեսակի, 2024թ․

2024թ-ի վերջի դրությամբ ՀՀ-ում գործել են 114,506 գերփոքր, փոքր և միջին ձեռնարկություն (ՓՄՁ), ինչը 5%-ով կամ 5,075-ով ավել է, քան նախորդ տարի։ ՓՄՁ-ների 70%-ը գործունեություն են իրականացնում մեծածախ և մանրածախ առևտրի (48%), մշակող արդյունաբերության (12%) և տեղեկատվության և կապի (10%) ոլորտներում:

Ի՞նչ հեռանկարներ են բացվել հայաստանյան բիզնեսների համար ԵԱՏՄ-Իրան համաձայնագրի ստորագրման արդյունքում (Մաս 2)

Մեր նախորդ հրապարակման մեջ մենք անդրադարձել էինք ազատ առևտրի ձևավորմանն ուղղված ԵԱՏՄ-Իրան ժամանակավոր համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագրի) ընձեռած այն հնարավորություններին, որոնք վերաբերում էին հանքային և գազավորված ջրերի, քաղցրավենիքի և հրուշակեղենի արտադրություններին։ Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում է հայտնվել մեկ այլ գործունեության տեսակ՝ քիմիական նյութերի և արտադրատեսակների արտադրությունը, որով զբաղվող ձեռնարկությունները կարող են տեղաբաշխվել Մեղրու ԱՏԳ տարածքում, […]

04.10.18
9 րոպե
Ի՞նչ հեռանկարներ են բացվել հայաստանյան բիզնեսների համար ԵԱՏՄ-Իրան համաձայնագրի ստորագրման արդյունքում (Մաս I)

2018թ-ի մայիսի 11-ին Աստանայում ստորագրվեց Ազատ առևտրի ձևավորմանն ուղղված ԵԱՏՄ-Իրան ժամանակավոր համաձայնագիրը։ Մենք, ելնելով Հայաստանի տնտեսության իրականությունից, որոշեցինք առանձնացնել տնտեսական գործունեության մի քանի տեսակներ (ըստ թողարկած ապրանքների), որոնց համար առավել գրավիչ կարող է լինել այս համաձայնագրով նախատեսված մաքսային արտոնությունները։ Հանքային և գազավորված ջրերի արտադրություն (ԱՏԳ ԱԱ 2201 10) 2017թ-ին «հանքային և գազավորված ջրեր» ապրանքային ենթադիրքի […]

25.09.18
7 րոպե