Ի՞նչքան է Ձեր բիզնեսի 𝐄𝐁𝐈𝐓𝐃𝐀-ն կամ 𝐄𝐁𝐈𝐓𝐃𝐀 𝐦𝐚𝐫𝐠𝐢𝐧-ը

Ներդրողները հաճախ են այս հարցերը տալիս ներդրումներ փնտրող գործարարներին։ Ցավոք, մեր փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում միջին և փոքր ձեռնարկատերերի զգալի մասը դեռևս չի տիրապետում այս և շատ այլ ֆինանսական տերմինների, ինչն էականորեն բարդացնում է բանակցային գործընթացը։ Հաշվի առնելով այդ խնդիրը` Մոդեքսը սկսում է հատուկ շարք ուղղված գործարարների ֆինանսական գրագիտության բարձրացմանը։

EBITDA (Earnings Before Interest, Taxes, Depreciation & Amortization) ցույց է տալիս ընկերության շահույթը նախքան մաշվածության, տոկոսի և շահութահարկի նվազեցումը, այսինքն թե ինչքան գումար է մնում բիզնեսում հասույթից արտադրական ծախսումները հանելուց հետո։

EBITDA մարժան EBITDA-ի հարաբերությունն է հասույթին, որը ցույց է տալիս, բիզնես գործունեության արդյունավետությունը (շահութաբերությունը)։

Նկարում ներկայացված է FAANG (Facebook, Amazon, Apple, Netflix, Google) ընկերությունների EBITDA մարժան, ինչպես երևում է կախված գործունեության ոլորտից այն կարող է էականորեն տատանվել, օրինակ, Facebook-ի դեպքում 2020թ-ին եղել է 49.7%: