- 2021 թ-ին Հայաստանում ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 437 հազ․ դրամ։
- Բանկերի ոչ ղեկավար աշխատակիցների ամենաբարձր վարձատրությունը HSBC-ում է, որտեղ նրանց միջին ամսական համախառն փոխհատուցումը կազմել է 788 հազ․ դրամ, իսկ ամենացածրը Unibank-ում՝ 247 հազ․ դրամ։
- Բանկերի ղեկավարներից ամենաբարձրը վաստակել են Ameriabank-ում՝ 17 մլն դրամ, իսկ ամենացածրը՝ Mellat bank-ում՝ 2 մլն դրամ ամսական։
Համախառն փոխհատուցում ասելով նկատի ունենք աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարները՝ նախքան հարկումը։
Հաշվի առնելով, որ Mellat bank-ի աշխատակիցների քանակը շատ քիչ է և շատերը ԻԻՀ քաղաքացիներ են (expat)՝ առաջատարը դիտարկվել է HSBC-ն։
Armswissbank-ի հետ կապված տեխնիկական վրիպակի պատճառով, ներկայացնում ենք վերանայված արդյունքները։
Մեր տվյալների հրապարակումից հետո Արցախբանկից հայտնել են, որ բանկի չորրորդ եռամսյակի միջանկյալ ֆինանսական հաշվետվության մեջ վրիպակ էր թույլ տրված։ Բանկի կողմից վերահրապարակված տվյալների հիման վրա կատարված հաշվարկների համաձայն՝ Արցախբանկի ոչ ղեկավար անձնակազմի միջին ամսական համախառն փոխհատուցումը 2021թ-ին կազմել է 394 հազ․ դրամ, իսկ ղեկավար անձնակազմի դեպքում՝ 4.6 մլն դրամ։