Ռուսաստանից ռելոկացված աշխատողների ներգրավվածությունը Հայաստանի ՏՏ ոլորտում

  • 2022թ-ի հուլիսի դրությամբ ՀՀ ՏՏ ծառայությունների ոլորտում ներգրավված են 5924 օտարերկրյա քաղաքացի, որոնց 84%-ը կամ 4949 աշխատող Ռուսաստանի քաղաքացիներ են, 4%-ը՝ Իրանի, 2%-ը՝ Բելառուսի։
  • Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանի բազմաթիվ քաղաքացիներ տեղափոխել են Հայաստան, մասնավորապես, Հայաստանի ՏՏ ընկերություններում աշխատող 4949 Ռուսաստանի քաղաքացիներից 4653-ը աշխատանքի է անցել Հայաստանում այս տարվա փետրվարից հետո։

ՏՏ ծառայությունների ոլորտում ներառվել են այն ձեռնարկությունները (ՓԲԸ-ներ, ՍՊԸ-ներ, ԱՁ-ներ), որոնց գործունեությունը վերագրվում է տնտեսական գործունեության հետևյալ տեսակներից որևէ մեկին` J58.2, J62, J63.1, և դրանցից գոնե մեկի կամ մի քանիսի մասնաբաժինը ընկերության շրջանառության կառուցվածքում 50% է և ավել։ Այդ պատճառով, այս ցանկում ներառված չեն այնպիսի ընկերություններ ինչպիսիք են, օրինակ, SoftConstruct-ը և Digitain-ը։