2018թ-ից սկսած Համաշխարհային մրցունակության ցուցանիշը հաշվարկելիս հաշվի է առնվում նաև «ՓՄՁ-ների հասանելիությունը ֆինանսներին», ըստ այդմ՝
- հարցման մասնակից 139 գործարարների/թոփ մենեջերների գնահատականը 7 հնարավորից 3.7 է,
- Հայաստանը այս ենթացուցանիշի գծով 140 երկրների շարքում 81-րդն է՝ զիջելով և՛ Վրաստանին, և՛ Ադրբեջանին, այն դեպքում, երբ մրցունակության ընդհանուր ցուցանիշի գծով 70-րդն է,
- այդուհանդերձ, Հայաստանի վարկանիշը այդ ենթացուցանիշի գծով ավելի բարձր է, քան ԵԱՏՄ և տարածաշրջանի մյուս երկրներինը։