Լավագույն Հրապարակումներ

Մեկ միլիոն բնակչի հաշվով ակտիվ PMP հավաստագիր ունեցող մասնագետների թվով Հայաստանն առաջատար է ԱՊՀ-ում

2025թ․ Հայաստանում ակտիվ PMP հավաստագիր ունեցող մասնագետների թիվը կազմել է 164, ինչը 7%-ով ավել է 2024թ․ հոկտեմբերի համեմատ: Նշված երկրների շարքում տվյալ ցուցանիշով ամենամեծ աճն արձանագրել է Վրաստանը՝ 30%, ամենամեծ անկումը՝ Ռուսաստանը՝ 29%: Աճի տեմպով երկրորդ տեղում է Ադրբեջանը, երրորդ տեղում՝ Մոլդովան՝ համապատասխանաբար 24% և 19% ցուցանիշներով։

Հայաստանում խաղողի գինու շուկայի կառուցվածքը ըստ ծագման երկրի | 2024թ․

Հայաստանում խաղողի գինու շուկայում տեղական արտադրանքի մասնաբաժինը կազմում է 73%, որին հաջորդում են ֆրանսիական և իտալական գինիները, համապատասխանաբար 14% և 7% մասնաբաժնով։

ՀՀ խոշորագույն հարկատու ոլորտները | 2025թ․ I-III եռամսյակ

2025թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված հարկ վճարողների 39%-ի գործունեության հիմնական ոլորտը առևտուրն էր, այդ 392 խոշոր հարկատուներն պետբյուջեի համար ապահովել են 497 մլրդ դրամի եկամուտ կամ ՊԵԿ-ի կողմից վերահսկվող ընդհանուր եկամուտների 25%-ը։ Խոշորագույն հարկատու ոլորտներից են նաև մշակող արդյունաբերությունն ու ֆինանսական և ապահովագրական գործունեությունը, որոնց խոշոր հարկատուները պետբյուջեի համար ապահովել են, […]

Ինչպես վերջին 10 տարում փոխվեցին ջուր խմելու սպառողական նախասիրությունները Հայաստանում

2017թ-ին աղբյուրի տարայավորված ջրի (ներառյալ բարձրորակ խմելու ջրի) սպառումը առաջին անգամ գերազանցել է տարայավորված հանքային ջրի սպառումը։ 2000-ականների սկզբին քչերը կպատկերացնեին, որ մի երկրում, որտեղ ամեն տան խոհանոցում կարելի է բացել ծորակը և ջուր խմել կամ քայլել փողոցում և օգտվել հազարավոր ցայտաբյուրներից[1] որևէ մեկից, կարելի է տարայավորված[2] աղբյուրի ջուր (ներառյալ բարձրորակ խմելու ջուր) վաճառել։ Սակայն […]

15.10.18
6 րոպե
Ի՞նչն է հայկական բիզնեսների ցածր մրցունակության պատճառը արտաքին շուկաներում

Վերջին տարիներին մենք ականատես եղանք ԵՄ-Ռուսաստան, Թուրքիա-Ռուսաստան «առևտրային պատերազմների», երբ որոշակի քաղաքական կամ ռազմական դրդապատճառներով պայմանավորված կողմերը միմյանց նկատմամբ կիրառում էին/են առանձին ապրանքատեսակների գծով ներմուծման/արտահանման արգելքներ, ինչը թերևս նպաստավոր պայմաններ էր ստեղծում հայաստանյան արտահանողների համար դեպի ՌԴ ապրանքներ արտահանելու համար (ինչքան էլ, որ ԵՄ և Թուրքիայի արտադրողները զարտուղի ճանապարհներ էին/են գտնում իրենց ապրանքները ՌԴ հասցնելու […]

17.01.18
5 րոպե